Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է լոնդոնյան ակումբի նպատակների մասին:
««Արսենալ»-ին երբեք չի բավարարել տեղն առաջին քառյակում: Չպետք է բավարարվել նվաճումներով: Պետք է անընդհատ ձգտել, հասնել առավելագույնին:
Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Նախորդ մրցաշրջանում հետևում թողեցինք 18 թիմ: Անգլիայում յուրաքանչյուր ակումբ հավակնություններ ունի»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: