Իտալական «Նապոլի»-ն շարունակում է բանակցություններ վարել Միլանի «Ինտեր»-ի հետ թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի ձեռքբերման նպատակով:
«Նապոլի»-ի ղեկավարությունը մեծացրել է Իկարդիի համար առաջարկով գումարի չափը և այժմ «Ինտեր»-ին առաջարկում է 50 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Նապոլի»-ն պատրաստ է գործարքում ներառել նաև թիմի հարձակվող Մանոլո Գաբյադինիին:
Հավելենք, որ «Ինտեր»-ը մտադիր չէ բաց թողնել Իկարդիին ոչ պակաս, քան 60 միլիոն եվրոյի դիմաց: