«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Նշվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի համար բուժզննում է անցել Մադրիդում և համաձայնության եկել 4-ամյա պայմանագրի հարցում, համաձայն որի նա տարեկան 7.5 մլն եվրո կվաստակի:
«Յուվենտուս»-ը ստիպված կլինի «Նապոլի»-ին վճարել Իգուաինի համար պահանջվող ամբողջ հրաժարգինը, որը 94 մլն եվրո է կազմում: