Վենեսուելայում մեկնարկել է APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում է նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ:
Բաչկովը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում հաղթելու դեպքում մեր մարզիկը ձեռք կբերի Օլիմպիական խաղերի ուղեգիր, որը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար կլինի 5-րդը: