Գյումրիի «Շիրակ»-ը մայիսի 31-ին պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանի հետ: Այդ մասին հայտնում է «Շիրակ»-ի մամլո ծառայությունը:
Իր նախկին ակումբի հետ Պողոսյանը պայմանագիրը խզել է մեկ ամիս առաջ և ուներ ազատ խաղացողի կարգավիճակ: «Շիրակ»-ի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը։
22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, ինչպես նաև 18 տարեկան հասակում ազգային ընտրանու կազմում մասնակցել է Սերբիայի և Կանադայի դեմ ընկերական հանդիպումներին: