Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել «Միլան»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Ռայոլան հանդիպել է «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ: Կողմերը քննարկել են շվեդ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:
Իբրահիմովիչը պատրաստ է զիջումների գնալ ու տարեկան ստանալ 6 միլիոն եվրո աշխատավարձ, միայն թե հանդես գա իտալական գրանդի կազմում: