Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
27-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկո»-ի դիտակետում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն տպավորված է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը ֆուտբոլիստի ցուցադրած խաղով:
Հավելենք, որ դորտմունդյան ակումբի հետ Պապաստատոպուլոսի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը: