Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացող և տնօրեն Խորխե Վալդանոն բարձր է գնահատել Զինեդին Զիդանի աշխատանքը «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զիդանը միավորեց «Ռեալ»-ը: Թիմում անախորժություններ էին, որտեղ ներգրավված էին խաղացողներ, լրագրողներ, երկրպագուներ:
Սակայն Զիդանի ներկայությունը վերջ դրեց այդ ամենին: Այստեղ դարձյալ սկսեցին ժպտալ, ինչն ինձ զարմացրեց: Դատելով Զիդանի համեստությունից, չէի սպասում, որ նա կկարողանա այդքան արագ կարգավորել մթնոլորտը»,-Marca-ն մեջբերում է Վալդանոյի խոսքերը: