Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը վնասվածք է ստացել։
Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ Նավասը վնասել է ձախ սրունքաթաթը։ Առաջիկայում հայտնի կդառնա կոստառիկացի դարպասապահի վերականգնման ժամկետը։
Հավելենք, որ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղից 9-ում սեփական դարպասն անառիկ է պահել։