Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կոչ է արել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մեմֆիս Դեպային ավելի շատ ժամանակ տալ` հարմարվելու համար:
«Դեպայը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Չի կարելի թերագնահատել այն մեծ քայլը, որ պետք է կատարել` տեղափոխվելով Անգլիայի Պրեմիեր լիգա և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարգի ակումբ:
Մեմֆիսը դեռ երիտասարդ է: Նրան ժամանակ է հարկավոր: Տաղանդն առկա է և նա կարող է մեծ հաջողությունների հասնել Անգլիայում»,- նշել է Ռոբենը: