Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության՝ Կազանում կայացած եզրափակչում մրցել են Մոսկվայի ԲԿՄԱ-ն և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: «Զենիթ»-ը կարողացել է սկզբունքային այդ մրցավեճում հաղթանակի հասնել՝ մրցակցի դարպասը 4 գնդակ խփելով:
Առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում լիովին այլ պայքար է ծավալվել: Հանդիպման 62-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Վասիլի Բերեզուցկին վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից:
Թվային առավելություն ստացած «Զենիթ»-ը կարողացել է օգտագործել սկզբունքային մրցակցի՝ պակաս ֆուտբոլիստով հանդես գալը և վերջնական հաղթանակի է հասել 4:1 հաշվով: