«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդն իր կարծիքն է հայտնել մյունխենյան ակումբի հարձակվող Տոմաս Մյուլլերի` թիմում ունեցած դերակատարության մասին:
«Մյուլլերը «Բավարիա»-ի համար նույն նշանակությունն ունի, ինչ Մեսսին` «Բարսելոնա»-ի: Կարևորագույն խաղերում այդ ֆուտբոլիստներին փոխարինելը գրեթե անհնարին է»,- Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մյուլլերին չէր ընդգրկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում: