Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին և մասնակցել ամբողջ երկրորդ խաղակեսին:
ԲԿՄԱ-ն 53 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: «Ուրալ»-ը 35 միավորով 8-րդն է:
«Ուրալ» – ԲԿՄԱ՝ 0:3
0:1 Օլանարե (19’), 0:2 Մուսա (59’), 0:3 Ձագոև (75’)