Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ն երեկ սեփական հարկի տակ հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության է հասել «Բավարիա»-ի նկատմամբ։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել հանդիպման միակ ու հաղթական գոլի հեղինակ Սաուլ Նիգեսի հասցեին։
«Երկրարդ խաղում պետք է այլ տեմպով գործել։ Մեր խաղացողները կարծես սառել էին Սաուլի առջև։ Հիացած եմ նրա վարպետությամբ։ Նա իսպանական ֆուտբոլի հերթական տաղանդն է։ Շատ դժգոհ եմ մեր խաղից։
Չկարողացանք գոլ խփել։ Մրցակիցը գերազանց դարպասապահ ու պաշտպանություն ունի։ Նրանց դիմակայել շատ դժվար է»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։