Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն՝ հաղորդում է «Daily Mail»-ը:
17-ամյա ֆուտբոլիստը վերջերս դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որին հաջողվել է 2 գոլ խփել:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Պուլիշիչի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: