«Միլան»-ի, «Չելսի»-ի և «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ցանկանում է ապագայում գլխավորել Իտալիայի հավաքականը:
«Աշխատանքը հավաքականու՞մ: Պատմությունն ասում է այն մասին, որ Իտալիայի հավաքականը կնվաճի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիրը, իսկ 2030-ին չեմպիոն կդառնա:
Կարիերաս սկսել եմ հավաքականում Արիգո Սակիի հետ: Հնարավոր է, այնտեղ էլ ավարտեմ այն: 71 տարեկան կլինեմ: Հարմար տարիք է հաղթանակած հեռանալու համար»,- Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: