ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Tmw-ը:
Տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ազարը 22 հանդիպում է անցկացրել, 1 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել: