«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը դժգոհ է «ռոսսոներիներ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ցուցադրած խաղի մակարդակից:
«Ավելին եմ սպասում Բալոտելիից: Հուսով եմ՝ կգա ժամանակը, երբ նա ավելի լավ պատրաստ կլինի: Մարիոն փոքր-ինչ բարելավել է խաղային որակները, բայց ինքներդ էլ տեսնում եք, որ սա այն Բալոտելին չէ: Նա պետք է շարունակի կատարելագործվել»,-Football Italia-ն մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին 9 հանդիպում է անցկացրել, դարձել է մեկ գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Բալոտելիի իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին: