Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Ժան-Կլոդ Բլանն արդեն իսկ հասցրել է բանակցություններ վարել կիսապաշտպանի գործակալի հետ:
Նշվում է, որ 27-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն պատրաստ է վճարել 100 մլն եվրո: Հավելենք, որ Բուսկետսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն: