Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի խորվաթ հարձակվող Լուկա Մոդրիչին, ով աչքի է ընկել «Գրանադա»-ի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Մոդրիչը հիանալի գոլ խփեց և երեք միավոր պարգևեց մեզ: Նա պետք է հաճախ հարվածի, քանի որ տիրապետում է գերազանց հարվածների: Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքին, ապա պետք չէ մոռանալ, որ այն արտագնա էր և խաղալն ավելի դժվար էր, քան սեփական հարկի տակ:
Գոհ եմ սաներիս վերաբերմունքից: Ուրախ եմ հաղթանակի համար: Մենք հեշտ հաղթանակ չէինք ակնկալում»,- Football Espana-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: