Երևանի «Միկա»-ն ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանում և այսօր վերադառնալու է Երևան:
Երկշաբաթյա հավաքի վերջին օրը «Միկա»-ն Սերգեյ Յուրանի գլխավորությամբ ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով Վրաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Ռուսթավի»-ի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջին կեսում դաշտի տերերին հաջողվել է բացել հաշիվը, իսկ պատասխան գնդակը երկրորդ կեսում խփել է Յարոսլավ Պուզանովը:
Նշենք, որ «Միկա»-ն մինչև փետրվարի 11-ը շարունակելու է մարզվել Երևանում, որից հետո կրկին մեկնելու է Վրաստան:
Ինչ վերաբերում է «Միկա»-ի երկրորդ թիմին, ապա ակումբը Հակոբ Մկրյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 6-ին, իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խաղադաշտում մրցելով «Փյունիկ-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ «Միկա-2»-ի հաղթանակով:
Խաղի վերջին րոպեներին Ախմեդ Ջինդոյանի հետ կոպիտ խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել հենց տուժողը:
«Միկա» ՖԱ մամուլի ծառայություն
Լուսանկարը՝ թիմի ֆեյսբուքյան էջի: