Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպաններ Ալեքսիս Սանչեսը և Սանտի Կասորլան բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` հունական «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ֆուտբոլիստները բուժզննում են անցել չորեքշաբթի օրը: Արդյունքներից պարզ է դարձել, որ Սանչեսը բաց կթողնի մոտ 1 ամիս:
Ինչ վերաբերում է Կասորլային, ապա վերջինս վնասել է ծնկի խաչաձև կապանները, որի ապաքինումը տևում է շուրջ 3-4 ամիս: