«Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայանթը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 37-ամյա բասկետբոլիստը համապատասխան հայտարարություն է արել, որը հրապարակել է Players’ Tribute-ը:
1996 թվականից Բրայանթը հանդես է եկել «Լոս Անջելես»-ում, որի կազմում հինգ անգամ NBA-ի չեմպիոն է դարձել՝ 2000, 2001, 2002, 2009 և 2010 թվականներին:
2009-ին և 2010-ին Բրայանթը MVP եզրափակչի մրցանակ է ստացել: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել: