Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Էյբար»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Ռաֆա Բենիտեսի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Էյբար»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Քրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը:
«Էյբար»-«Ռեալ»՝ 0:2
0:1 Բեյլ (43՛), 0:2 Ռոնալդու 11մ. (82՛)