Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել ներկայիս թիմի կազմում՝ չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայում հարկային համակարգը բավականին խնդրահարույց է:
«Պայմանագրով դեռևս մի քանի տարի նախատեսված է, որ մնամ «Բարսելոնա»-ում: Հայրս արդեն խոսել է այս մասին: Այո´, հարկային համակարգը բավականին խնդրահարույց է, սակայն մենք կքննարկենք այս խնդիրը: Ես պատրաստվում եմ նոր պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ»,- «Sky Sports»-ը փոխանցում է Նեյմարի խոսքը: