Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Արարատ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ուլիս»-ին:
Տանտերերը 3:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ և 25 միավորով զբաղեցրել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Ուլիս»-ն իր ակտիվում 2 միավոր է գրանցել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը ընդունել է «Ալաշկերտ»-ին:
«Արարատ» – «Ուլիս»՝ 3:1
Հայկ Հունանյան (12’, ինքնագոլ), Գևորգ Նռանյան (40′), Մհեր Սահակյան (60′) – Վիգեն Ավետիսյան (90’+2′)