Անգլիական «Մոնրեալ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ MLS-ում հանդես գալն ավելի բարդ է, քան Անգլիայի Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է Reuters-ը:
«ԱՄՆ-ում հանդես գալն ավելի բարդ է: Մարդիկ կարծում են, թե այստեղ ավելի հեշտ է, քան այլ առաջնություններում: Հավատացած եղեք, որ այստեղ ավելի բարդ է, քան ԱՊԼ-ում:
Այստեղ բարդ է չվերթներ իրականացնելը: Կարող ես ժամեր անցկացնել օդանավակայանում: Դա բավական հոգնեցնող երևույթ է»,- հայտարարել է Դրոգբան: