Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Զագրեբի «Դինամո»-ի տաղանդավոր ֆուտբոլիստ Անտե Չորիչի ծառայություններով, տեղեկացնում է Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույններ»-ը մտադիր են ձեռք բերել 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ հնարավոր գործարքը գնահատվում է մոտ 5 մլն եվրո: Հիշեցնենք, որ Չորիչի գործող պայմանագրի ժամկետը խորվաթական ակումբի հետ լրանում է 2020 թվականին:
Նշենք նաև, որ Անտեի ծառայություններով հետաքրքրված են «Պորտու»-ն, «Չելսի»-ն, «Ինտեր»-ը և «Բավարիա»-ն: