Ինչպես արդեն հաղորդել էինք, կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոյի ծառայություններով: Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ չգիտի իր մասին հետաքրքրվող ակումբների մասին:
«Արթնացա և տեսա, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է իմ ծառայություններով: Թերթերը շատ են գրում իմ մասին: Ես գործող պայմանագիր ունեմ «Սելտա»-ի հետ և մտածում եմ միայն այդ ակումբի մասին: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում»,- հայտարարել է Նոլիտոն:
Հիշեցնենք, որ Նոլիտոյի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալ»-ը: