Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ռեկորդային՝ 40 մլն եվրո հատուցում կստանա, եթե «արիստոկրատներ»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշի վաղաժամկետ լուծարել մասնագետի պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Պորտուգալացի մասնագետի հետ լոնդոնյան ակումբի՝ երկու ամիս առաջ ստորագրած պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Մոուրինյոյի տարեկան աշխատավարձը 11.5 մլն եվրո է կազմում:
Ներկայումս «Չելսի»-ի ղեկավարները վստահում են 52-ամյա մասնագետին, սակայն թիմը կարող է չհաղթահարել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության արգելքը:
8 տուրից հետո «արիստոկրատներ»-ը զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը՝ 10 միավոր զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին: