Մեքսիկան մտադիր է 2017 թվականին անցկացնել մրցաշար, որտեղ իրենց մասնակցությունը կունենան նախկինում հայտնի, լեգենդար ֆուտբոլիստները:
Հաղորդվում է, որ մրցաշարը կստանա «Լեգենդների աշխարհի առաջնություն» անվանումը: Մրցաշարը կանցկացվի Մեխիկոյում, Գվադալախարայում և Մոնտերեում:
Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ, որից 6-ը կլինեն Եվրոպայից (Հոլանդիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա, Մեքսիկա, ԱՄՆ, Բրազիլիա, Արգենտինա, ՀԱՀ և Ճապոնիա):
Մրցաշարում հանդես գալու ցանկություն են հայտնել Զինեդին Զիդանը, Միխայել Բալակը, Դենիս Բերգկամպը, Կլարենս Զեդորֆը, Խուան Սեբաստյան Վերոնը, Գաիսկա Մենդետան և այլոք:
Խաղադաշտ կարող են դուրս գալ 35-ից 45 տարեկան ֆուտբոլիստները: Հանդիպումները կտեևեն 60 րոպե, իսկ թիմերն անվերջ փոփոխության հնարավորություն կունենան: Ստացված գումարը կբաժանվի Մեքսիկայում գտնվող բարեգործական ընկերություններին: