Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ «ծեր սենյորա»-ն կկարողանա լուծել խնդիրներն Իտալիայի առաջնությունում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ինձ ավելի լավ եմ զգում և ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական: «Յուվենտուս»-ն ընթացիկ մրցաշրջանում վատ մեկնարկ ունեցավ, սակայն մենք պետք է աշխատենք շտկել դա:
Ակումբն առաջընթաց է գրանցում և ես ուրախ եմ, որ սկսել եմ գոլեր խփել»,- հայտարարել է Մորատան: