Մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է ձեռք բերել Մոսկվայի «Դինամո»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինի տրանսֆերը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև իսպանական «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոյի տրանսֆերը գնելու տարբերակը, ով ներկա պահին համարվում է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն:
Հավելենք, որ Կոկորինի ծառայություններով «Արսենալ»-ը հետաքրքրված էր դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: