Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կարծում է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս իր ակումբում, լավագույնն են, տեղեկացնում է Football Italia-ն:
«Այո, ես ասել եմ, որ Համշիկն ավելի լավն է, քան Բեյլը: Դա կապված էր ղեկավարման մեթոդիկայի հետ, այդ իսկ պատճառով, այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս «Ռեալ»-ում, միշտ էլ լավագույնն են»,- հայտարարել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ Բենիտեսը «Նապոլի»-ի ղեկին լինելու տարիներին նշել էր, որ Բեյլի տրանսֆերային արժեքը չափազանցված է: Ըստ իսպանացի մասնագետի՝ Համշիկի տրանսֆերն անգին է: