Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը պատմել է ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր ստորագրելու հետ կապված ակումբի ծրագրերի մասին։
«Ռաֆինյայի հետ դեռ նոր պայմանագիր չենք ստորագրել, բայց դա մի քանի օրվա հարց է։ Նա մեզ համար կարևոր խաղացող է։ Կարծում եմ՝ նա կշարունակի առաջադիմել։
Շուտով նոր պայմանագրի հարցով բանակցություններ կսկսենք Նեյմարի հետ։ Վստահ եմ, որ կպայմանավորվենք։
Այնուհետև նոր պայմանագիր կստորագրենք Հալիլովիչի հետ (խմբ․- վարձավճարով հանդես է գալիս Խիխոնի «Սպորտինգ»-ում)։