Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում «Մոնակո»-ն հյուրընկալել էր գործող չեմպիոն ՊՍԺ-ին:
Տանտերերը կարողացան դիմանալ փարիզցիների ճնշմանը մինչև 57-րդ րոպեն, երբ Կավանին բացեց խաղի հաշիվը: Ուրուգվայցին դարձավ նաև դուբլի հեղինակ, իսկ խաղի վերջակետը դրեց Էզեկել Լավեցին:
ՊՍԺ-ն չորս խաղից հետո 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոնեգասցիները 5 միավորով 13-րդն են:
«Մոնակո» – ՊՍԺ՝ 0:3
0:1, 0:2 Կավանի (57՛, 73՛), 0:3 Լավեցի (83՛)