Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում «Սևիլիա»-ն հյուրընկալել էր Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Անդալուզցիները չկարողացան դիմադրել մադրիդցիներին և ջախջախվեցին խոշոր 0:3 հաշվով: Գոլերը խփեցին Կոկեն, Գաբին և Մարտինեսը:
«Վալենսիա»-ն էլ «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալել էր «Դեպորտիվո»-ին: «Չղջիկներ»-ը չկարողացան հաղթանակ տոնել ու խաղն ավարտեցին մարտական ոչ ոքի՝ 1:1:
«Սևիլիա»-«Ատլետիկո»՝ 0:3
(Կոկե 35՛, Գաբի 79՛, Մարտինես 85՛)
«Վալենսիա»-«Դեպորտիվո»՝ 1:1
(0:1 Պերես (39՛), 1:1 Նեգրեդո (45՛) Հեռացում՝ Բարագան (84’) («Վալենսիա»))