Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Սուոնսի»-ին:
Հյուրերը երկրորդ խաղակեսում Մատայի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդամենը 6 րոպեի ընթացքում Գոմիսն ու Այուն իրենց խփած գոլերով կամային հաղթանակ պարգևեցին տանտերերին:
Այս հաղթանակի շնորհիվ «Սուոնսի»-ն վաստակեց 8 միավոր ու մեկ միավորով առաջ անցավ մանկունյանցիներից՝ հայտնվելով չորրորդ հորիզոնականում: