Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն սեփական մոմե արձանի պատրաստման համար 28 հազար եվրո կծախսի:
Արձանը կլինի Մադրիդի Մոմե արձանների թանգարանում գտնվող նմանատիպ քանդակի կրկնօրինակը: Պորտուգալացին մոմե արձանը կտեղադրի իր սեփական վիլլայում: Ընդ որում, Ռոնալդուն խնդրել է չկրկնօրինակել իր սանրվածքը:
«Մենք չենք աշխատել մազերի հետ, քանի որ այդպես էր ցանկացել Ռոնալդուն: Մենք դրել ենք մազերը, իսկ սանրվածքով կզբաղվի անձամբ պորտուգալացու վարսահարդարը»,-ասել է արձանի հեղինակ Մայքլ Ուեյդը: