Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Դեյլի Բլինդը խոսել է թիմի խաղաոճի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Այժմ մենք իրոք համախմբված ենք և հիանալի ֆուտբոլ ենք ցուցադրում: Հիմա Վան Գալը գոհ է:
Մենք հիանալի ենք պաշտպանվում և ստեղծում ենք վտանգավոր գրոհներ: Մենք պետք է ավելացնենք և փորձենք ավելի շատ գոլեր խփել»,- հայտարարել է Բլինդը: