Լոնդոնի «Չելսի»-ն չի պատրաստվում ավարտել փորձերը՝ «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզի տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է talkSPORT-ը:
Աղբյուրի հավաստմամբ, «Չելսի»-ն շարունակելու է պայքարը երիտասարդ պաշտպանի համար՝ չնայած այն հանգամանքին, որ երկու անգամ արդեն մերժում է ստացել մերսիսայդցիների կողմից:
Հաղորդվում է, որ «կապույտներ»-ը Սթոունզին տեսնում են թիմի լեգենդ Ջոն Թերրիին փոխարինողի դերում: