«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կարող է շարունակել Թուրքիայում:
33-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը: Ֆուտբոլիստը առաջարկ է ունեցել նաև «Անթալյասպոր»-ից, բայց չի ընդունել այն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չէր ընդգրկել Վալդեսին՝ ԱՄՆ շրջագայության համար կազմված թիմի հայտացուցակում: