Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Վոլֆսբուրգ»-ից կրած պարտությունից հետո Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, թե գիտեին, որ մրցակցի կողմից լուրջ դիմակայության են բախվելու:
«Զայրացած եմ և հուզված: Գիտեինք այն մասին, որ «Վոլֆսբուրգ»-ը հզոր մրցակից է»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:
Հիշեցնենք՝ հոլանդացի ֆուտբոլիստը բացել է նշված հանդիպման հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով 49-րդ րոպեին: