Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ կարիերան ցանկանում է ավարտել այն ակումբում, որտեղ սկսել է խաղալ՝ Մոնտեվիդեոյի «Նասյոնալ»-ում:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել իմ սիրելի ակումբում՝ «Նասյոնալ»-ում: Կարող եմ նաև երբևիցե «Այաքս» վերադառնալ: MLS-ն էլ վատ ընտրություն չէ: ԱՄՆ-ում զարգանում է ֆուտբոլը: Անգլիայի Պրեմիեր Լիգան էլ լավագույն առաջնությունն է աշխարհում:
Սակայն «Բարսելոնա»-ն լավագույն թիմն է: Ինձ չեմ դասում մեծագույն ֆուտբոլիստների թվին, սակայն մեծ բավականություն եմ ստանում ՝ խաղալով նման թիմում: Մենք դեռ նպատակներ ունենք, որոնք պետք է իրագործել: Պետք է շարունակենք հաղթել»,- ESPN-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը: