Արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ պատրաստվում է ընտրվել ՖԻՖԱ-ի նախագահ ու պայքարել մաֆիայի դեմ:
«Շատ ֆուտբոլիստներ իմ կողքին են և պատրաստվում են օգնել ինձ: Ես ցանկանում եմ գլխավորել ՖԻՖԱ-ն ու այն կարգի բերել: Կան մարդիկ, որոնք իրենցն են համարում այն ամենը, ինչն իրենց չի պատկանում: Մենք պետք է պայքարենք նմանների դեմ: Ես ցանկանում եմ վերացնել մաֆիան ՖԻՖԱ-ում»,-Մարադոնայի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Մարադոնան հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն է դնելու: