Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտա»-ի հետ խաղում երկու գնդակ է բաց թողել:
Ռուս դարպասապահը թարմացրել է իր անձնական հակառեկորդը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 28 խաղ անընդմեջ չկարողանալով անառիկ պահել սեփական դարպասը:
Հավելենք, որ Ակինֆեևը գոլ է բաց թողնում 2006/07 թթ. մրցաշրջանից սկսած: