«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը որոշել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին պետք է բաց թողնի նախամրցաշրջանային մարզումները:
Որոշումը կապված է նախորդ մրցաշրջանում իտալացու ցուցադրած անվստահ խաղի հետ: «Լիվերպուլ»-ը մեծ գումար է վճարել Բալոտելիի տրանսֆերի ձեռքբերման համար, սակայն ֆուտբոլիստը չի կարողացել արդարացնել սպասելիքներն ու փոխարինել «Բարսելոնա» տեղափոխված Լուիս Սուարեսին: Այժմ լիվերպուլյան ակումբը մտադիր է վաճառքի հանել ֆուտբոլիստի տրանսֆերը:
2014/15 թվականների մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է «Լիվերպուլ»-ի 28 հանդիպումների և ընդամենը 4 գոլ է խփել: