ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին իր թիմի կազմում տեսնելու համար «Միլան»-ը պատրաստ է գործարքում ներառել կիսապաշտպան Խակիմ Մաստուրին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
17-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել «ռոսսոներիներ»-ի կազմում, սակայն կարող է նպաստել շվեդ հարձակվողի` Իտալիա վերադարձին:
33-ամյա Իբրահիմովիչը «ռոսսոներիներ»-ի կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին և ակումբի հետ դարձել է Ա Սերիայի չեմպիոն: Հունիսին նշվում էր, որ «Միլան»-ը 3-ամյա պայմանագիր է առաջարկում Իբրահիմովիչին` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով: