Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի կիսապաշտպան Դանին գովեստի խոսքեր է հղել իր հայրենակցի` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին, տեղեկացնում է Спорт-Экспресс-ը:
Պորտուգալացի կիսապաշտպանը ռուսական սպորտային կայքին տված լայնածավալ հարցազրույցում խոսել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մասին:
«Վստահ եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն է: Նրան հաջորդում է Մեսսին»,- ընդգծել է կիսապաշտպանը: