«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան, պատասխանելով իսպանացի լրագրողների հարցերին, նշել է, որ վերադառնում է անգլիական ակումբ` նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար:
Նա նաև չի հերքել ու չի հաստատել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է Դե Խեայի տրանսֆերը 30 մլն եվրոյով զիջել «Ռեալ»-ին, եթե Սերխիո Ռամոսի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություն ստանա:
Հավելենք, որ Դե Խեան Մադրիդում կարճատև արձակուրդ անցկացրեց: Նա «Յունայթեդ»-ի կազմում հուլիսի 13-ին մեկնելու է ԱՄՆ` նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի: